Արմինֆո.Հայաստանը 7-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաանվտանգ պետությունների վարկանշային աղյյուսակում, որը ներկայացրել է միջազգային հեղինակավոր ՆԱՄԲԵՈ (NUMBEO) վերլուծական տեղեկատվական պորտալը: Վարկանիշը կազմվել է աշխարհի 142 երկրներում անվտանգության մակարդակի գնահատականների հիման վրա ։
Սա լավագույն արդյունքն է տարածաշրջանի մյուս երկրների շարքում, որոնց թվում են Վրաստանը (18-րդ հորիզոնական), Ադրբեջանը (33), Թուրքիան (51) և Իրանը (90): Ռուսաստանը 49-րդ տեղում է։ Հայաստանից առաջ են միայն Քաթարը, ԱՄԷ-ն, Թայվանը, Մեն կղզին, Օմանը և Հոնկոնգը։ Աշխարհի ամենավտանգավոր պետություններ են ճանաչվել Աֆղանստանը, Պապուա Նոր Գվինեան և Վենեսուելան:
NUMBEO-ի տվյալներով՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանը ևս բարելավել է իր դիրքերը՝ 329 ամենաանվտանգ քաղաքների շարքում զբաղեցնելով 15-րդ տեղը: Այսպիսով, Հայաստանի մայրաքաղաքի վարկանիշը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 5 հորիզոնականով (20-րդ տեղ)։ Երևանը վարկանիշային աղյուսակի առաջատարն է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ԱՊՀ երկրների ու քաղաքների շարքում: