Արմինֆո.Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է այս տարածաշրջանի բոլոր երկրների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ոչ մի պարագայում չի ընդունում աշխարհագրական սահմանների փոփոխությունները: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Սեյեդ Քամալ Խարազին՝ Երեւանի "Օրբելի" վերլուծական կենտրոնում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։
"Իրանը վճռական է տրամադրված ընդլայնելու Հայաստանի հետ պատմական եւ բարեկամական կապերը, եւ, որպես Հյուսիս-Հարավ եւ Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային երթուղիները միացնող հանգույց, պատրաստ է օգտագործել իր տնտեսական եւ գիտական ներուժը տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին ծառայելու համար", - հայտարարել է Խարազին, ում խոսքը մեջբերում է Հայաստանում ԻԻՀ դեսպանատունը: