Արմինֆո. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է երկրի պետական օրհներգը և զինանշանը փոխելու անհրաժեշտության մասին:
«Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության օրհներգը վաղ թե ուշ պետք է փոխվի, այն պետք է լինի հայկական, կապ ունենա մեր պետության ու հայկական երաժշտության հետ և համապատասխանի օրհներգի կատարման կանոններին: Չեմ պնդում, որ այն պետք է փոխարինել մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությամբ, որը, ըստ իս, շքեղ է, անգերազանցելի և մաքսիմալ հայկական, բայց ակնհայտ է, որ առկա օտարածին օրհներգի փոփոխությունն անհրաժեշտություն է», - գրել է Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում:
Նրա կարծիքով, պետք է քննարկել նաեւ զինանշանի փոփոխության հարցը: «Առնվազն չի կարող Հայաստանը լինել ջրի տակ, ինչը պատիժ էր մարդկության համար, չի կարող առյուծը լինել ֆեյսբուքյան սմայլիկի նման, չի կարող Հայաստանը պաշտպանող սուրը լինել շղթայված», - գրել է Սիմոնյանը, ըստ երեւույթին, ակնարկելով Արարատ լեռը երկրի զինանշանից հանելու անհրաժեշտության մասին, որտեղ հանգրվանել է Նոյը Մեծ ջրհեղեղի ժամանակ, ինչը պնահանջել է և շարունակում է պնդել Թուրքիան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի պետական զինանշանը քննադատել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: