Արմինֆո.Մոսկվայի կենտրոնում՝ Նովի Արբատում, ձերբակալել են Exoil Group հոլդինգի հիմնական սեփականատեր Կարեն Վանեցյանին, ում նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարվել պաշտոնեական լիազորությունների օգտագործմամբ փողերի լվացման գործով (ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ): Այդ մասին հաղորդել են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին։
Նշվում է նաև, որ ռուսական կողմն արդեն Հայաստանին տեղեկացրել է Վանեցյանի ձերբակալության մասին։ "Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի և Շվեյցարիայի քաղաքացի Վանեցյանին", - հաղորդել է Shot telegram-ալիքը: Նշվում է, որ 2018 թվականին ՀՀ դատախազությունը նրա դեմ գործ է հարուցել "պաշտոնեական լիազորություններն օգտագործելով փողերի լվացում" հոդվածով, 2023 թվականին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ավելի վաղ Վանեցյանը ձեռք էր բերել ամերիկյան յուղ արտադրողի ռուսական բիզնեսը՝ Ideal, "Օլեյնա" և "Մասլենիցա" ապրանքանիշերի ներքո։ Գործարքը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի փետրվարը։
Ըստ աղբյուրների՝ Կարեն Վանեցյանը Հայաստանի ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի եղբայրն է: