Արմինֆո. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տալիս: Այս մասին նա հայտնել է կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաաաավելելով, որ իշխող կուսակցությունը ղեկավարելու առաջարկ է ստացել։
Ավելի վաղ վրացական ընդդիմադիր Mtavari հեռուստաալիքը հաղորդել էր, որ Վրաստանի կառավարությունում եւ իշխող կուսակցությունում կադրային վերադասավորումներ են սպասվում:
Հաղորդագրության համաձայն, Վրաստանի վարչապետի պաշտոնը կզբաղեցնի "Վրացական երազանքի" ներկայիս առաջնորդ Իրակլի Կոբախիձեն: Ներկայիս վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հավակնում է կուսակցության նախագահի պաշտոնին ։