Արմինֆո. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։ Այդ մասին հաղորդում է նվագախմբի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն, Սմբատյանի ղեկավարությամբ Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա համերգը տեղի կունենա այս տարի, փետրվարի 5-ին։
Սերգեյ Սմբատյանը 2019 թվականից հանդիսանում է նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։