Արմինֆո. Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ափսոսանք է հայտնել, որ իրեն հնարավորություն չի ընձեռվել հանդիպել նախօրեին աշխատանքային այցով Թբիլիսի մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այդ մասին Վրաստանի նախագահը գրել է Facebook-ի իր էջում։
"Վրաստանի նախագահը ողջունում է Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը երկիր, սակայն ցավում է, որ նախագահին հնարավորություն չի տրվել հանդիպել և պատշաճ հյուրընկալություն ցուցաբերել այցով Վրաստանում գտնվող բարեկամ երկրների ղեկավարներին", - գրել է Զուրաբիշվիլին:
Նա նաև ափսոսանք է հայտնել, որ համապատասխան գերատեսչությունն իրեն չի տեղեկացնում Երկիր նախատեսված այցերի, հանդիպումների կամ բարձր մակարդակի միջոցառումների մասին: