Արմինֆո. Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հունվարի 23-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 97-րդ հայցադիմումը:
Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքի նախկին ղեկավարներից մեկից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 17 անշարժ գույք; 2 տրանսպորտային միջոց; 15 մլն 533 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել; շուրջ 19 մլն դրամ՝ որպես ապօրինի գույքի օտարումի ստացված եկամտի մնացորդ: