Արմինֆո.Բռնության կոչերի համար մեղադրվող հասարակական գործիչ Արմինե Ադիբեկյանն արդարացվել է: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է մեղադրյալի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գծով փորձագետ Արմինե Ադիբեկյանը պատասխանատվության էր ենթարկվել "բռնության կոչ" հոդվածով: Մեղադրանքի փաստական հիմք էր հանդիսացել 2022 թվականի սեպտեմբերին Facebook սոցիալական ցանցում արված հրապարակումը. "եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը"։ Քրեական վարույթ էր հարուցվել Ադիբեկյանի երկու գրառումների առնչությամբ։ Մեկ տարվա ընթացքում իրականացվել էր մեծածավալ և բազմակողմանի քննություն, որի արդյունքում որոշում էր կայացվել դրանցից մեկի առնչությամբ քրեական գործ չհարուցել, իսկ մյուսով նրան ներգրավել որպես մեղադրյալ: Խափանման միջոց էր ընտրվել գրավը: