Արմինֆո.Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումների առնչությամբ: Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ ԵՄ գլխավոր դիվանագետը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի վերաբերյալ քննարկումների համատեքստում համերաշխություն է հայտնվել Ֆրանսիայի հետ՝ Բաքվից ֆրանսիացի դիվանագետների արտաքսման կապակցությամբ: "Մենք համաձայնել ենք, որ Ադրբեջանը պետք է վերադառնա Հայաստանի հետ խաղաղության և կարգավորման շուրջ առարկայական բանակցություններին ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին տարածքային նկրտումները մեծ տագնապ են առաջացնում։ Եվ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար", - ասել է նա։