Արմինֆո. Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Փարիզին Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ձգտման համար:
«Շնորհակալություն եմ հայտնում նախարար Ստեֆան Սեժուրնեին՝ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին վերահաստատելու և Հարավային Կովկասում արդար և հարատև խաղաղություն հաստատելու ձգտման համար: Այդ խաղաղությունը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի եւ բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքի վրա՝ հարգելով նրա հիշողությունը, պատմությունն ու մշակույթը", - գրել է հայ դիվանագետը Twitter-ի իր միկրոբլոգում ՝ արձագանքելով Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության նորանշանակ ղեկավարի ելույթին:
Նշենք, որ մեկ օր առաջ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն դիվանագիտական կորպուսին հղած իր ուղերձում անդրադարձել էր նաև Հայաստանին: Նա հայտարարել էր, որ մտադիր է շարունակել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին։ «Առաջնահերթությունների թվում է նաև արդար և հարատև խաղաղության որոնումը ՝ հիմնված իրավունքի և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա: Բնակչության արժանապատիվ ապրելու իրավունքը՝ հարգելով իրենց հիշողությունը, իրենց պատմությունն ու մշակույթը", - հայտարարել էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը, որի խոսքերը մեջբերել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Twitter-ում (X)։
Հավելենք, որ հունվարի 20-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Հայաստանի վերաբերյալ պատմական որոշում կայացնելու մասին: "2024 թվականին մենք անխոնջ կերպով կապահովենք մեր անդրծովյան տարածքների պաշտպանությունը եւ կբախվենք այն պարտավորություններին, որոնք կան մեր մեծ ազգի վրա", - հայտարարել Է Ֆրանսիայի նախագահը երկրի զինված ուժերին հղած իր ուղերձում:
<Այստեղ ես զերծ կմնամ մանրամասները թվարկելուց: Ես կարող էի նշել Բալկանները, Հայաստանը, որոնք գտնվում են մեր ուշադրության կենտրոնում և... մեր դիրքորոշման ամրապնդումն ու պատմական որոշումների կայացումը, հատկապես, Հայաստանի վերաբերյալ, որի մասին ես հենց նոր նշեցի>, - ամփոփել է Մակրոնը։