Arminfo.info



 Ուրբաթ, 19 Հունվարի 2024 21:13

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին  

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին   

Արմինֆո.Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Զագրեբում Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

 

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունում ասվում է.  «Հարգարժա՛ն պարոն նախարար, Սիրելի՛ բարեկամ , սիրելի՛ Գորդան, Հարգելի՛ գործընկերներ,

Ձերդ Գերազանցություն, շնորհակալ եմ այս այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Երեկ արդեն արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել ձեր երկրի վարչապետի, ինչպես նաև խորհրդարանի փոխնախագահի հետ։ Սա շարունակությունն է մեր նախորդ ակտիվ շփումների. ես ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա փետրվարին Երևան կատարած Ձեր պաշտոնական այցը, ինչպես նաև հուլիսին Խորվաթիա կատարած իմ այցն ու Դուբրովնիկի համաժողովում մեր քննարկումները։

 

Իհարկե, պետք է ընդգծենք, որ այս տարին առանձնահատուկ է մեր երկկողմ հարաբերությունների համար, քանի որ մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Վերջին երեք տասնամյակների ընթացքում մեր պետությունները կարևոր ջանքեր են գործադրել՝ ուղղված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Գոհունակությամբ եմ նշում, որ մեր վերջին փոխայցելություններն ու ակտիվ փոխգործակցությունն արտացոլում են մեր երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, ինչպես նաև մեր օրակարգի հետագա ընդլայնման, տարբեր ոլորտներում և տարբեր հարթակներում համագործակցության խորացման և, իհարկե, մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման պատրաստակամությունը։

Հարգելի՛ ներկաներ, Այսօրվա մեր քննարկումների ընթացքում անդրադարձանք երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Քաղաքական երկխոսության զարգացմանը զուգահեռ տնտեսական ոլորտում առկա է չօգտագործված հսկայական ներուժ։ Նախորդ տարվա փետրվարին նախարար Ռադմանի այցի ժամանակ Երևանում կայացած գործարար համաժողովը ստացավ առանձնահատուկ կարևորություն, և մենք շահագրգռված ենք առևտրատնտեսական համագործակցության առաջմղմամբ ու ընդլայնմամբ՝ միտված շոշափելի արդյունքներ արձանագրելուն։

 

Այսօր մենք քննարկեցինք նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ ընթացիկ գործընթացներն ու իրականացվող քայլերը: Այս հարաբերությունների հետագա խորացման մեր քաղաքացիների ձգտումը հիմնված է այն ընդհանուր արժեքների վրա, որոնց մեր քաղաքացիները հարում են Հայաստանում, Խորվաթիայում և Եվրոպական միությունումխթանվող, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հիմնարար սկզբունքների տիրույթում: Միևնույն ժամանակ, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման մեր հանձնառությունը բխում է մեր քաղաքացիների համար ավելի լավ և անվտանգ միջավայրի տեսլականից: Այսպիսով, իմ խորվաթ գործընկերոջ հետ մենք դիտարկել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ողջ շրջանակը, որն ընդգրկում է մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, մարդկանց միջև շփումները, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև անվտանգության հարցերը: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով, այն է՝ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը ՀՀ-ում և անվտանգային հարցերով երկխոսությունը:

 

Այսօր հնարավորություն ունեցանք նաև անդրադառնալ նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերին, այն միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, որտեղ Հայաստանն ու Խորվաթիան արդեն իսկ ունեն կամ դեռ կշահեն առավել սերտ համագործակցությունից:
 

Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք մտքեր փոխանակեցինք միջազգային և տարածաշրջանային անվտանգության թեմաների շուրջ։ Ես իմ գործընկերոջը մանրամասն տեղեկացրել եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ինչպես նշվեց, ավելի վաղ հնարավորություն ունեցել ենք քննարկելու տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման՝ Հայաստանի տեսլականը, մարտահրավերների հաղթահարմանն ու տարածաշրջանային կապերի զարգացմանն ուղղված ջանքերը: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հռետորաբանությունն ու հայտարարությունները շարունակում են մարտահրավեր նետել միջազգային իրավունքի վրա հիմնված կարգին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և, հետևաբար, տարածաշրջանում տևական խաղաղության հեռանկարներին:


Կարծում եմ, որ Հարավային Կովկասում կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերները կիսում են այն նույն մոտեցումը, որ խաղաղությունը պահանջում է անսասան հանձնառություն և իրական շահագրգռվածություն երկարաժամկետ լուծումների հարցում: Հայաստանի դիրքորոշումը շատ հստակ է՝ հիմնված հայտնի սկզբունքների և պայմանավորվածությունների վրա։ Երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն՝ առանց որևէ երկիմաստության։ Խաղաղության պայմանագիրը պետք է ապահովի հստակ հիմքեր սահմանազատման հետագա գործընթացի համար, որը, մեր համոզմամբ, պետք է իրականացվի համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի և հիմնված լինի Խորհրդային Միության ամենաթարմ ու օրինական քարտեզների վրա: Մենք նաև վստահ ենք, որ կապուղիները, որոնք կարող են ապաշրջափակվել տարածաշրջանում, հաղորդակցությունները՝ տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են նաև նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության առաջխաղացմանը, և մենք կարծում ենք, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է ապաշրջափակվեն համապատասխան այդ երկրների ինքնիշխանությանը, իրավազորությանը և հավասարության ու փոխադարձության սկզբունքների համաձայն։

Ավելին, խաղաղության և փոխկապակցվածության այս գաղափարն առաջ մղելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որը, ինչպես ասացի, ուղղված է տարածաշրջանում փոխկապակցվածությունն ավելացնելուն և ենթակառուցվածքների ապաշրջափակմանը ։

 

Հարգելի՛ ներկաներ Այստեղ ես կցանկանայի կանգ առնել։ Մեծարգո՛ պարոն նախարար, Հարգարժա՛ն Գորդան, Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հրավերի և այսօրվա համապարփակ քննարկումների համար։ Եվ վստահ եմ, որ այս քննարկումները հիանալի հիմք կհանդիսանան հետագա գործընկերության և համագործակցության համար: Շնորհակալություն»:


Նախարար Միրզոյանը նաև պատասխանել է Խորվաթիայի հանրային հեռուստատեսության լրագրողի՝ խաղաղությանն ուղղված ջանքերի մասին հարցին. «Շնորհակալ եմ հարցի և Ձեր հետաքրքրության համար։ Ինչպես արդեն ասացի, Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է Ադրբեջանի հետ բանակցություններում, և մենք ավելի քան շահագրգռված ենք տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմամբ։ Մենք համոզված ենք, որ սա շահավետ կլինի ոչ միայն Հայաստանի բնակչության, այլև տարածաշրջանի պետությունների համար։ Այդուհանդերձ, մենք տեսնում ենք, որ մեր կառուցողականությունը երբեմն նույն չի արտացոլվում մեր հարևանների վարքագծում։ Մենք ներգրավված ենք եղել բանակցություններում ի թիվս այլոց, նաև Եվրոպական միության աջակցությամբ, և ներկայումս տեսնում ենք, որ Ադրբեջանը, ցավոք, հրաժարվում է վերսկսել բանակցությունները գոյություն ունեցող հարթակներում։ Այնուամենայնիվ, մենք շահագրգռված ենք շարունակելու բանակցությունները: Ինչպես նշեցի, մենք կարևորում ենք ոչ այդքան, թե ով է նպաստում բանակցությունների անցկացմանը, որքան այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է բանակցությունները շարունակվեն: Եվ այս համատեքստում կցանկանայի կրկին ընդգծել, որ դրանք են տարածքային ամբողջականությունը, սահմանների ճանաչումը և անքակտելիությունը, ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը: Սրանք են այն սկզբունքները, որոնց հիման վրա, կարծում եմ, պետք է խաղաղության շուրջ համաձայնություն ձեռք բերվի: Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ, Խորվաթիայի կամ ԵՄ մասնակցությանը, կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել Խորվաթիային և ԵՄ-ին՝ մեր տարածաշրջանում սահմանամերձ շրջանների անվտանգության ապահովման համատեքստում: Արդեն իսկ հիշատակել եմ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը, իսկ լրացուցիչ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Խորվաթիայի և ԵՄ անդամ երկրներին 2023թ. սեպտեմբերին ռազմական գործողությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած փախստականների հրատապ կարիքները հոգալու համար ցուցաբերած աջակցության համար», - ասել է Արարատ Միրզոյանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կդառնա ոչ թե ռուսական գուբերնիա, այլ՝ ադրբեջանական պրոտեկտորատ, ինչն ավելի վատ է. Արա ՊապյանԵթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա Հայաստանը կդառնա ոչ թե ռուսական գուբերնիա, այլ՝ ադրբեջանական պրոտեկտորատ, ինչն ավելի վատ է. Արա Պապյան
Քաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացներըՔաղաքագետ. Ադրբեջանում շատ լուրջ են գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները
ՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերըՀԺՄ-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների նկատմամբ ոստիկանական բիրտ ներգործության բոլոր փորձերը
Ադրբեջանում մտահոգված են Հայաստանում իրավիճակի զարգացմամբ.  ԱԺ նախկին պատգամավորԱդրբեջանում մտահոգված են Հայաստանում իրավիճակի զարգացմամբ.  ԱԺ նախկին պատգամավոր
Լեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմումԼեմկինի ինստիտուտ. Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Նիկոլ Փաշինյանը  Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվությունը վերացնելու ռիսկի է դիմում
Դիվանագիտությունն ու երկխոսությունը կայունության և խաղաղության միակ ճանապարհն են. ԵԱՀԿ գործող նախագահԴիվանագիտությունն ու երկխոսությունը կայունության և խաղաղության միակ ճանապարհն են. ԵԱՀԿ գործող նախագահ
«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել«Կամազը» դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
Միրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմքՄիրզոյանը խուսափել է պատասխանել Ալմա Աթայի հռչակագրի կիրառման լեգիտիմության վերաբերյալ հարցին՝ որպես Ադրբեջանի հետ սհամանի սահմանազատման հիմք
ԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել արցախցիների՝ իրենց տներ վերադարձին աջակցության վերաբերյալ հարցինԵԱՀԿ գործող նախագահը խուսափել է պատասխանել արցախցիների՝ իրենց տներ վերադարձին աջակցության վերաբերյալ հարցին
ԵԱՀԿ գործող նախագահ. թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափովԵԱՀԿ գործող նախագահ. թե Երևանը, թե Բաքուն նախընտրում են իրենց միջև առկա տարաձայնությունները լուծել երկկողմ ձևաչափով
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Ֆրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրաՖրանսիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել սահմանի սահմանազատումը՝ ապրիլի 19-ին ընդունված սկզբունքների հիման վրա
Ադրբեջանցի վանդալները հողին են հավասարեցրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցինԱդրբեջանցի վանդալները հողին են հավասարեցրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
ՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակիցՆԳՆ. Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիայի 134 մասնակից
Ընդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն էԸնդդիմադիր. Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է
Պետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ ԴանիելյանըՊետք չէ այդքան ջանք գործադրել հանուն պարգեւավճարի, ոստիկաններին կոչ է արել Գառնիկ Դանիելյանը
ԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է ԵրևանԵԱՀԿ գործող նախագահը ժամանել է Երևան
Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններՀայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ
Փաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմիցՓաստաբան. Իրավապահների կողմից բիրտ ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից
Իրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներինԻրավապահները բերման են ենթարկել անհնազանդության ակցիաների մասնակիցներին
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Երևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներԵրևանում ընթացել են անհնազանդության ակցիաներ. մասնակիցները փակել են մի շարք փողոցներ
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Հանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համարՀանրապետության հրապարակում ընթանում է հերթական համազգային հանրահավաքը. ելույթ ունեցողները կոչ են անում պայքարել ազգային ինքնության համար
Մարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասինՄարագոս. Առայժմ վաղ է խոսել ԵՄ Խաղաղության հիմնադրամի գծով Հայաստանին օգնության մանրամասների մասին
Արդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվումԱրդյո՞ք Փաշինյանին իմփիչմենտ է սպասվում
ՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիներըՀՀ ԱԳՆ ղեկավար. Մենք չպետք է սահմանափակվենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ. մենք կարող ենք առաջ գնալ՝ ապաշրջափակել տարածաշրջանում տրանսպորտային կապուղիները
ՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասինՔԿ - ն հաղորդում է Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակիցների մոտ ծալովի դանակներ հայտնաբերելու մասին
Ռուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդըՌուսաստանցի փորձագետը նշել է այն երկընտրանքը, որի առջև կանգնած է Հայաստանի ժողովուրդը
Հայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմՀայաստանի վարչապետի պաշտոնի հավակնություն չունեմ
Բողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքովԲողոքի ակցիայի մասնակիցը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
Արքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողությանԱրքեպիսկոպոս. Ճշմարտության համար պայքարի կիզակետում պետք է լինի հայ երիտասարդությունը՝ ի դեմս ուսանողության
Օսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ ՍրբազանըՕսկանյան․ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը
Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ "Կամազ" վարած անձի նկատմամբ
Հայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչՀայաստանն անցել է Եվրատեսիլի եզրափակիչ
Հայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններինՀայաստանի գլխավոր դատախազությունն առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձին հանձնել է ԳԴՀ իրավասու մարմիններին
Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգինԽորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է աջակցել վարչապետ Փաշինյանի իմպիչմենտի ընթացակարգին
Բողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն էԲողոքի շարժման առաջնորդ. Մեր պայքարը պայքար է հանուն ճշմարտության, և այդ պայքարի հիմնական կրողն ուսանողությունն է
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն անվճար իրավաբանական օգնություն կտրամադրի այն ուսանողներին, որոնց նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն անհնազանդության  խաղաղ գործողություններ իրականացնելու պատճառով 
Բագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համարԲագրատ Սրբազանը Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար
Հանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքովՀանրապետության հրապարակում հանրահավաքը մեկնարկել է համընդհանուր աղոթքով
Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեքԲագրատ Սրբազանը՝ իշխանություններին․ մինչև մենք հրապարակ հասնենք՝ դուք որոշում կայացնելու ժամանակ ունեք
Հայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետՀայաստանի արտգործնախարարը տարածաշրջանային հարցեր է քննարկել Կանադայի իր գործընկերոջ հետ
Թույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետըԹույլ մի տվեք ոստիկանության կողմից ուժի կիրառում, կոչ է արել ոստիկանապետը
Իշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք ՉալաբյանԻշխանափոխությունից հետո, այսպես կոչված, սահմանազատմանը մասնակցած բոլոր մարդիկ կանգնելու են դատարանի առաջ․ Ավետիք Չալաբյան
«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունն իրավական աջակցություն կտրամադրի խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
Սա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավարՍա անթաքույց ռևանշիզմ է, պատմական հիշողությունից, ինքնիշխանությունից և բուն հայրենիքից մեզ զրկելու ձգտում։ Սա մեծամասամբ 2018 թվականի պետական հեղաշրջման հետևանքն է. ՊՆ նախկին ղեկավար
Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուրՀայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ պետություն․Կազմակերպության աղբյուր
Պուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերիցՊուտինն ու Փաշինյանը համաձայնեցրել են Ռուսաստանի զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից
Հայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համարՀայաստանի քաղաքացիները հավաքվում են Երևանի տարբեր հատվածներում ՝ երթով Հանրապետության հրապարակ գնալու համար
Պեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդություններըՊեսկովը կոչ է արել չչափազանցել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա բարդությունները
Ընդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասինԸնդդիմադիր շարժման առաջնորդն ուժային կառույցներին նախազգուշացնում է հակաիրավական գործողություններ կատարելու համար պատասխանատվության մասին
Կաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբանԿաթողիկոս. Թոթափենք վախի ու անտարբերության կործանարար զգացումները, լինենք միակուռ ու միաբան
Երևանում մեկնարկել է Երևանում մեկնարկել է "Անմահ գնդի" երթը
Կառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումըԿառավարող ուժ. Բարձրագույն մակարդակում հաստատվել է «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների գործունեությունը դադարեցնելու որոշումը
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը գալիս է Երևան՝ Հանրապետության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի
Արցախի ղեկավարությունն այցելել է Արցախի ղեկավարությունն այցելել է "Եռաբլուր" զինվորական պանթեոն
 Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են  Հայաստանի ԱԱԾ-ը և ՆԳՆ-ը նախազգուշացրել են "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման մասնակիցներին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան