Արմինֆո.1990թ. հունվարի 13-19-ը Բաքվի հայերի կոտորածի 34-րդ տարելիցի օրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության մի խումբ պատգամավորներ այցելել են
Ծիծեռնակաբերդ, որտեղ ծաղիկներ են դրել Բաքվում զոհված հայերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ։
"Մենք հարգում ենք 1990 թվականին հայերի կոտորածի հետևանքով զոհված մեր հայրենակիցների հիշատակը, որը մեր պատմության ամենացավոտ էջերից մեկն է։ Ցավոք, այն ժամանակվա Խորհրդային իշխանությունները և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունը բավարար ջանքեր չգործադրեցին մեղավորներին հետաքննելու և պատժելու համար", - ասել է Սարգիս Խանդանյանը։ Նրա խոսքով, միջազգային հանրության լռության պայմաններում տեղի ունեցած ջարդերը, նույնիսկ, չեն ուսումնասիրվել նույն հանրության կողմից և չեն ստացել քաղաքական գնահատական ու դատապարտում, ինչը հարևան երկրի համար առիթ է դարձել հետագայում ևս շարունակելու նույն քաղաքականությունը: