Արմինֆո.Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան-Հայաստան բարեկամական խումբ: Այդ մասին հաղորդում է Հունաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հունաստանի նորընտիր խորհրդարանում ձևավորվել է Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը՝ իշխող կուսակցության «Նեա Դիմոկրատիա» խմբակցության գլխավոր քարտուղար Ստավրոս Կալաֆատիսի նախագահությամբ, փոխնախագահ՝ «Ազատության ուղի» կուսակցության ղեկավար Զոի Կոնստանտոպուլու, քարտուղար՝ «ՍԻՐԻԶԱ- Առաջադեմ դաշինք» կուսակցության պատգամավոր Եկատերինի (Կատերինա) Նոտոպուլու։
Հունաստան-Հայաստան բարեկամական խումբը բաղկացած է 20 անդամից, որտեղ ընդգրծված են Հունաստանի խորհրդարանի տարբեր կուսակցությունների պատգամավորներ. Վոլուդակի Սևաստի (Սեվի), Գյուլեկաս Կոնստանտինոս, Գոլիդակիս Դիամանտիս, Դերմենձոպուլոս Խրիստոս, Կարաոգլու Թեոդորոս, Կուվելաս Դիմիտրիոս, Կիրիազիդիս Դիմիտրիոս, Լիվանոս Միխաիլ, Մարկոպուլոս Դիմիտրիոս, Տրագակիս Իոաննիս, Զամբարաս Միլտիադիս (Միլթոս), Կասիմատի Իրինի (Նինա), Պանայոտոպուլոս Անդրեաս, Պապաիլիու Գեորգիոս, Խրիստոդուլակիս Էմանուիլ (Մանոլիս), Աբատիելոս Նիկոլաոս, Ֆոտոպուլոս Ստիլիանոս», - ասվում է դեսպանության հաղորդագրությունում: