Արմինֆո.Հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդի ներթափանցումը հանգեցրել է Հայաստանի Արարատյան դաշտում կլիմայական նորմի գերազանցման։ Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Աղբյուրի համաձայն ՝ նախօրեին ցերեկը հովտային գոտում օդի առավելագույն ջերմաստիճանը հասել է 14-14, 5 աստիճանի, որը 10-12 աստիճանով գերազանցում է կլիմայական նորմը: Հանրապետության տարածքում հունվարի 19-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 21 - ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 22-23-ն ընկած ժամանակահատվածում շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռներում ՝ ձյան տեսքով: Հունվարի 19-21-ի առավոտյան Արարատյան դաշտում հնարավոր է մառախուղ: Քամին ՝ հարավ-արևմտյան ՝ 2-4 մ/վ, հունվարի 19-23-ը առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում ՝ մինչեւ 14-18 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Երևանում հունվարի 21-ի երեկոյան ժամերին, 22-23-ը սպասվում են տեղումներ և մառախուղ: Հունվարի 19-ի ցերեկը մայրաքաղաքում ջերմաչափի սյունը ցույց կտա 8-10 աստիճան տաքություն, կիրակի օրը կտաքանա մինչև 11-13 աստիճան, իսկ երեքշաբթի օրը կցրտի մինչև զրոյից բարձր 2-4 աստիճան: