Արմինֆո.Մրցույթին կմասնակցի շուրջ 4 հազար մասնակից ավելի քան 100 երկրներից։ Սպասվում է, որ ավելի քան 100 հազար զբոսաշրջիկ կայցելի սպորտային մրցույթները և մշակութային միջոցառումները։
Աստանայում ընթացող Քոչվորների համաշխարհային 5-րդ խաղերի մարզական ծրագրի շրջանակներում նախատեսված են մրցումներ 20 մրցութային և 10 ցուցադրական մարզաձևերում։
Դրանք ներառում են ձիարշավ, ըմբշամարտի ազգային տեսակներ, ավանդական ինտելեկտուալ խաղեր, մարտարվեստի մրցումներ, նետաձգություն, թռչունների որսի ազգային տեսակներ, ձիերի մրցումներ, ժողովրդական խաղեր, ինչպես նաև ցուցադրական ելույթներ էթնիկ սպորտաձևերում:
Անմիջապես Աստանայում կբացվի «Քոչվորների տիեզերք» էթնոաուլը, որտեղ յուրաքանչյուր այցելու կկարողանա ծանոթանալ ղազախ ժողովրդի մշակույթին ու ավանդույթներին, ինչպես նաև մասնակից երկրների ինքնատիպ մշակույթին։ Ամեն օր էթնոաուլ կարող են այցելել մայրաքաղաքի մինչև 30 հազար բնակիչներ և հյուրեր։
Քոչվորների համաշխարհային 5-րդ խաղերը Աստանայում կանցկացվեն «ҰЛЫ ДАЛА ДҮБІРІ՝ Հանդիպում մեծ տափաստանում» կարգախոսի ներքո։