Արմինֆո.Հայաստանի իշխանությունները նախատեսում են Դալմայի այգիները վերածել քաղաքային մեծ զբոսայգու, հունվարի 18-ին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Եւս մեկ նախագիծ, որը բնապահպանական մեգանախագիծ է դառնում Երեւանի համար, Հրազդանի կիրճը հանգստի գոտու վերածելու նախագիծն է", - հավելել է նա:
Նրա խոսքով, Ներդրումային կոմիտեի նիստում արդեն իսկ այդ թեմայով քննարկում է տեղի ունեցել, եւ Երեւանի քաղաքապետն առաջարկել է որոշակի զսպվածություն ցուցաբերել Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով, որպեսզի այդ տարածքները չկորսվեն հանգստի գոտի ձեւավորելու համար: <Ես լիովին աջակցում եմ այս տրամաբանությանը: Դալմայի այգիները ևս հարում են Հրազդանի կիրճին, և տրամաբանական է, որ հանգստի գոտու սկիզբը պետք է լինի Հրազդան գետի գետաբերանից, Երևանյան լճի ափի երկայնքով մինչև Կորեայի ձոր>, - ասել է Փաշինյանը ։
Իր հերթին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ներկայումս Դալմայի այգիների 250 հա տարածքում իրականացվում է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն: <Մասնավորապես, մենք ներգրավեցինք ԱՄԷ-ի ամենամեծ այգիների նախագծման ընկերությանը: Հետագայում ողջ 250 հա - ն նախագծվելու է քաղաքային մեծ անտառապարկի տրամաբանությամբ", - ասել է նա ։