Արմինֆո.Արամ Ղազարյանը նշանակվել է Լոռու մարզպետ: Որոշումն ընդունվել է հունվարի 18-ին կառավարության նիստում։
Նախկինում նա զբաղեցրել է ոստիկանության Լոռու, Գեղարքունիքի, ապա նաև Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնը: 2023թ. հունիսին նշանակվել է Երևանի ՋԷԿ-ի գլխավոր տնօրեն:
Մարզի նախկին ղեկավար Արամ Խաչատրյանն աշխատանքից ազատվել էր հունվարի 4-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լոռու մարզ կատարած այցից հետո: Վերջինս խիստ քննադատության էր ենթարկել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին ՝ պետական ծրագրերի իրականացման ընթացքում թույլ տված թերությունների համար: