Արմինֆո.Եթե Երևանի փողոցների եզրերին կարմիր գծեր չեք նկատել, նշանակում է, որ դա անվճար կայանատեղիի տարածք է։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
"Քաղաքացիները չպետք է վճարեն այնտեղ կայանելու համար, որտեղ կարմիր գծանշումներ չկան", - հայտարարել է նա, արձագանքելով սոցցանցերում ավտոսիրողների բազմաթիվ մեկնաբանություններին, որոնք վստահ չեն, որ իրենց "երջանկության նամակներ" չեն գա Երեւանի չգծանշված փողոցներում չվճարված կայանման համար:
Կոստանյանը հանգստացրել է նաև այն վարորդներին, ովքեր հունվարից հին սակագներով օգտվել են մայրաքաղաքի փողոցային կայանատեղիներից, որտեղ նոր սակագներով ցուցանակներ չեն տեղադրվել:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից Երևանում ուժի մեջ են մտել վճարովի կայանման նոր՝ բարձրացված սակագները (աճը ՝ 13-ապատիկի չափով) ։
Ա գոտին (քաղաքի կենտրոնը) ընդգրկում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյան պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների պարագիծը, ընդհանուր առմամբ, շուրջ 40 փողոց և պողոտա: Գոտում գործում են հետևյալ սակագները.
300 դրամ՝ 1 ժամվա համար
2 000 դրամ՝ 1 օրվա համար
5 000 դրամ՝ 1 շաբաթվա համար
18 000 դրամ՝ 1 ամսվա համար
160 000 դրամ՝ 1 տարվա համար
Բ գոտում' Կենտրոն համայնքի (բացառությամբ Ա գոտու) և Արաբկիր համայնքի (որտեղ կան "կարմիր գծեր") տարածքները.
200 դրամ՝ 1 ժամվա համար
1 000 դրամ՝ 1 օրվա համար
2 000 դրամ՝ 1 շաբաթվա համար
4 000 դրամ՝ 1 ամսվա համար
24 000 դրամ՝ 1 տարվա համար:
Կենտրոնում և Արաբկիրում վճարովի կայանումը գործում է միայն առավոտյան 9.00-ից մինչև երեկոյան 22.00-ն: