Արմինֆո.Յուրաքանչյուր ոք ունի արժանապատիվ վերաբերմունքի և հարգանքի իրավունք: Այդ մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն՝ ի պատասխան երկրում ձերբակալված ակտիվիստների եւ լրագրողների իրավունքների խախտումների մասին հաղորդագրությունների:
"Ես ցնցված էի վերջերս Ադրբեջանում ձերբակալված որոշ լրագրողների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին հաղորդագրություններից։ Հատկապես՝ երիտասարդ կանանց նկատմամբ, որոնց ձեռնաշղթաներ էին հագցնում դատարանի դահլիճում, նստեցնում էին ապակե վանդակների մեջ կամ չէին բավարարում մարդկային տարրական պահանջները", - գրել է դեսպանը։
Նշենք, որ անցած տարվա վերջից Ադրբեջանում ընդդիմադիր և անկախ լրագրողների և ակտիվիստների զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում: Միայն վերջին երկու ամիսվա ընթացքում երկրի բանտեր են ուղարկվել լրագրողներ Ուլվի Գասանլին, Մախամադ Կեկալովը, Սևինջ Վագիֆղըզին, Նարգիզ Աբսալամովան, Խաֆիզ Բաբալին , Էլնարա Գասիմովան , Տեյմուր Կերիմովը, Շամո Էմինովը , Ազիզ Օրուջևը, Արշադ Իբրահիմովան, Իբրահիմ Գումբատովը, , Գաբիլ Վելիևը և Շահին Ռզաևը (այսօր գիշերը ազատ է արձակվել - խմբ.): Բացի այդ, անցյալ տարի բանտարկված են եղել իշխանության այնպիսի հայտնի քննադատներ, ինչպիսիք են լրագրող Ավազ Զեյնալլին, իրավապաշտպան Բախտիյար Հաջիևը, էկոակտիվիստ Նազիմ Բեյդեմիրլին և գիտնական տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն