Արմինֆո.Բաքվի խամաճիկային վերաքննիչ դատարանը մերժել է անցյալ տարվա ամռանը Լաչինի միջանցքի ապօրինի անցակետից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ դատավճռի դեմ բողոքը:
Այդպիսով՝ գերեվարված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ դատավճիռը կմնա անփոփոխ: Նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ Իր ազատազրկման առաջին 5 տարիները նա պետք է անցկացնի բանտում, մնացածը ՝ խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանին, ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից բուժման էին տանում Հայաստան, առևանգել էին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները: Աավելի ուշ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարեց Խաչատրյանին ձերբակալելու մասին ՝ մեղադրելով 1991 թվականին, իբր, կատարված ռազմական հանցագործությունների մեջ։ ՀՀ ԱԳՆ - ն ադրբեջանցիների գործողությունները որակել է որպես առևանգում, իսկ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը միջադեպը որակել է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, քանի որ Վագիֆ Խաչատրյանը գտնվում էր ԿԽՄԿ պաշտպանության ներքո: Հուլիսի 30-ին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել էր, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության դիմում ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: