Արմինֆո.Հունվարի 13-ին անհետացած ՀՀ ԶՈՒ զինծառայողն ընկել է ձնահյուսի տակ և մահացել: Այդ մասին հունվարի 14-ի երեկոյան հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Ըստ գերատեսչության՝ փրկարարները, համագործակցելով զինծառայողների և ոստիկանների հետ, սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, դժվարանցանելի լեռնային գոտում իրականացրել են լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ: "Հունվարի 14 - ին ՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ցղուն գյուղի վարչական տարածքում հայտնաբերվել է ձնահյուսի տակ մնացած զինծառայող, 2003թ. ծնված Բենիամին Մանուչարյանի դին", - հայտնել են պաշտպանական գերատեսչությունից:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 20-ամյա զինծառայող Մանուչարյանը եղել է նաև Այնթապ գյուղից: Այդ օրը նա պետք է զորացրվեր։