Արմինֆո. Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջում զետեղված տեսանյութի դիտումը վարչապետ Նիկոլ Փաշինյանին համոզել է, որ իշխանությունները գնում են ճիշտ ճանապարհով:
«Դատական համակարգի մեր գործընկերները ահա այսպես են արձագանքել իրենց ուղղված մեր բոլորիս քննադատություններին: Այս ֆիլմի դիտումը ինձ համոզեց, որ գնում ենք ճիշտ, այսինքն ինստիտուցիոնալ ճանապարհով: Նաեւ օգնեց դատական համակարգի աչքերով նայել արդարադատության ոլորտի մեր խնդիրներին: Անպայման դիտեք», - գրել է նա Facebook-ի իր էջում՝ հրապարակելով «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը» վերնագրով ԲԴԽ-ի տեսանյութը: