Արմինֆո. ԵՄ-ն և Հայաստանը 2024 թվականը սկսել են համագործակցության խորացման ուղղությամբ քրտնաջան աշխատանքով։ Այս մասին Twitter-ի (X) իր միկրոբլոգում գրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
"Այս համատեքստում ես ուրախ էի ողջունել Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանը, որը 2024 թվականի հունվարի 9-11-ն այցելեց Հայաստան և քննարկեց Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով հնարավոր համագործակցության տարբերակները", - գրել է եվրոպացի դիվանագետը։
Ընդ որում, Մարագոսը հիշեցրել է, որ Արտաքին գործերի խորհուրդը համաձայնել է ուսումնասիրել Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում: