Արմինֆո.Հայաստանի ԱԳ նախկին փոխնախարար Վահե Գևորգյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպան: Համապատասխան հրամանագիրն ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Խաչատուրյանի մեկ այլ հրամանագրով Սերգեյ Մանասարյանը հետ է կանչվել Չինաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից: