Արմինֆո. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն: Ինչպես հաղորդում է ԱԽ գրասենյակը, Շվեյցարիայում Արմեն Գրիգորյանը հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը:
Նշենք, որ քննարկումները տեղի կունենան Դավոսում: Այդ մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հաղորդել է ՄԱԿ-ին առընթեր Շվեյցարիայի մշտական ներկայացուցիչ Պասկալ Քրիստին Բերիսվիլը ։
Ռուսաստանի ԱԳՆ-ում արդեն հասցրել են քննադատել այդ նախաձեռնությունը՝ նշելով դրա ժամանակավրեպ լինելը "Բելգորոդում և Դոնեցկում ռմբակոծություններից հետո":