Արմինֆո. Կառավարության որոշմամբ Դավիթ Խուդաթյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ:
Կառավարության հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին՝ իր կատարած աշխատանքի համար:
Նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, շնորհակալ եմ վստահության համար: Աշխատանքը հարազատ մարզում՝ մարզպետի պաշտոնում, կիրականացնեմ մեծ պատասխանատվությամբ»: