Արմինֆո.Հայաստանը մտադիր է մասնակից դառնալ հարկադիր արտաքսման ենթակա անձանց փաստաթղթավորման հարցերով ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցության մասին համաձայնագրին: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հունվարի 10-ի նիստում դրական եզրակացություն է տվել ՀՀ կառավարության կողմից վավերացման ներկայացված համապատասխան փաստաթղթի վերաբերյալ:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին: Համաձայնագրի նպատակն է համագործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծումը հարկադիր արտաքսման ենթակա անձանց փաստաթղթավորման ոլորտում: Համաձայնագրով սահմանվում է նույնականացման և պետական սահմանի հատման համար անհրաժեշտ գործող փաստաթղթեր չունեցող հարկադիր արտաքսման ենթակա անձանց վերադարձի վկայականների տրամադրման հարցերով կողմերի փոխգործակցության կարգը: Խոսքը տվյալ դեպքում համաձայնագրի մասնակիցների տարածքներում գործող միասնական փաստաթղթի տրամադրման մասին է ։ Փաստաթուղթը չի շոշափում հետընդունման եւ քրեական գործերով անձանց արտահանձնման ոլորտում կողմերի համագործակցության հարցերը:
Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետության (վերապահումներով), Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները: Նախորդ տարվա օգոստոսի 15-ի դրությամբ փաստաթուղթն ուժի մեջ չի մտել