Արմինֆո.Հունվարի 9-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես հաղորդում է կուսակցության մամուլի ծառայությունը, ընդունվել է Կուսակցության 2024 թվականի բյուջեն։
«Հաստատվել է Կուսակցության Տարածքային կազմակերպությունների ստեղծման և դրանց գործունեությունը դադարեցնելու կարգը։ Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր», - ասվում է հաղորդագրությունում։