Երեքշաբթի, 9 Հունվարի 2024 18:30
Ալինա Հովհաննիսյան

Ազատության և գեղեցկության ասպետը

Ազատության և գեղեցկության ասպետը

Արմինֆո. Փարաջանովը՝ դա կինո չէ։ Դա կոլաժները չեն: Դա տեղադրումները կամ հավաքումները չեն: Դա, առաջին հերթին, մտքի ազատությունն ու գեղեցկությունն է։ Նա, ով կարողացավ ճանաչել դա, լսել և տեսնել դա, դատապարտված է հետևել գեղեցիկին. այլ ճանապարհ չկա:

 

Անձամբ իմ ճանապարհը դեպի գեղեցիկը սկսվել է Սերգեյ Փարաջանովի՝ 1976 թվականի դեկտեմբերին Պերևալսկում (Լուգանսկի մարզ, Ուկրաինա) նրա բանտարկության ժամանակ նկարչուհի Գայանե Խաչատուրյանին գրած նամակի ընթերցումից: Նամակը ցուցադրված է մաեստրոյի թանգարանում ՝ հենց մուտքի մոտ ։ Հետո կարելի էր չգնալ թանգարան, չտեսնել այն ամբողջ ժառանգությունը, որ ռեժիսորը թողել էր մեզ ՝ կոլաժների, գեղանկարչության, գրաֆիկայի, ինստալյացիաների, տիկնիկների տեսքով ։ Կարելի էր, նույնիսկ, չդիտել նրա ֆիլմերը, որոնք ազդեցություն են ունեցել համաշխարհային կինոյի վրա ։ Բավական էին նրա խոսքերը, մտքերն ու ապրումները, որոնք շարադրված էին այդ մեկ նամակում, որպեսզի հասկանայիր, թե ինչ մասշտաբի մարդ Է Սերգեյ Փարաջանովը:

 

Այդ նամակում Փարաջանովն իրեն անվանել է տեղի ունեցածի մեղավորը. "Եվ ամեն ինչ ինքնըստինքյան կազմակերպված էր իմ կողմից, քանի որ իմ գոյության ոճը հիշեցնում էր "խրախճանք ժանտախտի ժամանակ": Պետք է արյամբ վճարել այն բանի համար, որ զգում ես տարրալուծման գեղեցկությունը ընկերների մեջ և զարմանալի գաղտնիքների իմացության մեջ: Բայց դա պետք է զգալ ցանկացած տարիքում, քանի որ առանց դրա հնարավոր էր լինել ոչ լիարժեք նկարիչ։ Կա նաև իններորդ շրջան՝ զրկանքների և տաժանակրության: Դա զարմանալի է և անխուսափելի: Ինձ թվում է, որ միայն հիմա կարող էի ստեղծել իմ առաջին ֆիլմը»:

 

Այսօր լրանում է նրա ծննդյան 100-ամյակը: Ըստ երեւույթին, Փարաջանովի ֆենոմենն այն է, որ մեկ դար անց էլ նրա անձի նոր եզրեր են բացվում մեզ համար, մենք նոր պատմություններ ենք լսում նրա մասին, նրա արարքների, առաքինության մասին։ Կարծես, նա շարունակում է ապրել, զարմացնել և մեզ հետ խաղալ իր խաղը, որի կանոնները միայն իրեն են հայտնի ։ Բացի այդ, Փարաջանովը շարունակում է հարստացնել համաշխարհային մշակույթը, չէ որ այսօր ստեղծվում են արվեստի բազմաթիվ գործեր ՝ ոգեշնչված նրա տեսլականի և մտքի գեղեցկությամբ:

 

Փարաջանովի 100-ամյակը նշում են ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում, որտեղ նա ծնվել և մեծացել է, և Ուկրաինայում, որտեղ կայացել է որպես ռեժիսոր։ Երևանում օրը նշանավորվեց Սերգեյ Փարաջանովի արձանի բացմամբ՝ քանդակագործ Արա Ալեքյանի հեղինակությամբ։ Ինչպես հայտարարվել էր, արձանը կզարդարի նախատեսված "Աստղերի ծառուղու" հարակից տարածքը, որը տեղակայված կլինի Կինոյի տան շենքի մոտ: Հրապարակը կանվանակոչվի Սերգեյ Փարաջանովի "Նռան գույնը" ֆիլմի պատվին (1968թ., "Հայֆիլմ" կինոստուդիա - խմբ.):

 

Իսկ մինչ այդ Ալեքյանի գործը Կինոյի տանն է։ Փարաջանովի մտերիմ ընկեր, լուսանկարիչ Յուրի Մեչիտովը, այս առիթով Թբիլիսիից ժամանելով Երեւան, նշել է, որ "հուշարձանն արտացոլում է Մաեստրոյի խենթությունը", որը "շատ դժվար է ընդունել "պաշտոնյային", շատ դժվար է ընդունել այն մարդկանց, ովքեր փողկապներով են":

 

<Դե, նա ուրիշ մարդ էր, ով օրենքից դուրս էր, կարգից դուրս, շրջանակներից դուրս: Եվ ես կարծում եմ, որ նա արժանի է հիշողության, անվան, և կարծում եմ, որ ամենակարևորը, որ նա ուզում էր ասել մարդկությանը, այն է, որ պետք է ազատ լինել։ Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է դա: Դա ոչ թե, պարզապես,  խենթանալ է: Դա պետք է իսկապես հասկանալ ։ Մարդը ուներ միայն գեղեցկություն և ազատություն, որը նա ինչ - որ կերպ կապում էր, բայց ես չգիտեմ, թե ինչպես էր նա կապում: Դա պետք է կարողանալ, պետք է Փարաջանով լինել", - ասել է լուսանկարիչը ։

Այն հարցին, թե իր կարծիքով, ինչպես կվերաբերվեր հուշարձանին ինքը՝ Փարաջանովը, Մեչիտովը, արձագանքելով ռեժիսորի ինտոնացիային և վարքագծին, շրջվել է դեպի նրա  քանդակը և ծիծաղելով ասել. <Դուք հասկանում եք, որ նա շատ խստապահնջ էր: Բայց հասկանում էր իր հանճարը։ Նա անընդհատ քայլում էր ու ասում. "Ես հանճար եմ, ես հանճար եմ", - ժպիտով հիշում է նա: Լուսանկարչի խոսքով ՝ Փարաջանովն այնպիսի մարդ էր, որին կամ պետք էր հասկանալ ու հետևել, կամ էլ նեղանալ ու հեռանալ: <Նա կարող էր շատ հեշտությամբ վիրավորել: Կարող էր ասել, որ դու ապուշ ես և ոչինչ չես հասկանում: Ուստի մարդը պետք է ինքնաքննադատ լինի և ասի "այո, ես ոչինչ չեմ հասկանում" (ծիծաղում է - խմբ.): Սա առաջին քայլն է ինչ-որ բան հասկանալու ճանապարհին>, - ասել է նա:

 

Այս ամենով հանդերձ՝ նա ափսոսանք է հայտնել, որ արդեն ավելի քան երեք տարի չկա Փարաջանովի թանգարանի հիմնադիր Զավեն Սարգսյանը, նրա ընկերն ու լուսանկարիչը: <Նա ամեն ինչ արեց, որպեսզի թանգարանը կայանա: Ես նույնիսկ վստահ եմ, որ եթե Զավեն Սարգսյանը չլիներ, այստեղ ոչ մի հուշարձան չէր լինի, չէր լինի այն հիշողությունը, որը նա թողել էր թանգարանի միջոցով ։ Իսկ թանգարանը Հայաստանի շատ կարևոր մշակութային մասն է ։ Նախկինում մարդկանց տանում էին կոնյակի գործարան, որտեղից սկսվում էր էքսկուրսիան ։ Իսկ հիմա այն սկսվում է Սերգեյ Փարաջանովի թանգարանից։ Դրա համար էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել Զավենին>, - հուզվելով ասել է նա։

 

ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Յուրի Մեչիտովը նշել է, որ ժամանակի ընթացքում Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրվա կապակցությամբ տխրությունը բոլորովին անցնում է: Փարաջանովի համար տխրելը, ինչպես նշել է Մեչիտովը, նման է նրան, թե ինչպես տխրել այն բանի համար, որ մահացել է Բախը, Բեթհովենը ։ Որովհետև դժվար է ասել, որ այդ մարդիկ այսօր չկան ։ < Սերգեյ Փարաջանովի նման մարդիկ միավորում են բազմաթիվ մարդկանց ։ Մենք հիմա չէինք խոսի ձեզ հետ առանց նրա: Ուրեմն, նա այնքան բան է ստեղծել, արարել, որ մարդկանց մի զանգված հանդիպում է, ծանոթանում, ամուսնանում, քնում միմյանց հետ, որովհետև պատահաբար Փարաջանովն է հրաշաագործում (ծիծաղում է - խմբ.):)>,- կիսվել է Մեչիտովը:

 

Սերգեյ Փարաջանովի մեկ այլ ընկեր՝ Նոդար Վաշակիձեն, ԱրմԻնֆո-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է սկսվել նրանց բարեկամությունը, նշել է, որ դրա համար շատ ժամանակ չի պահանջվել: Եթե Փարաջանովը տեսնում էր, որ իր առջև վստահելի մարդ է, ապա նրան այլեւս ոչինչ պետք չէր։ Նշելով, որ Փարաջանովի հետ կապված են միայն ջերմ ու բարի հիշողությունները, Վաշակիձեն պատմել է հուզիչ պատմության մասին, երբ իր հոր հոգեհանգստին Սերգեյ Փարաջանովը եկել է ծրարով, որի մեջ եղել է 100 ռուբլի, թեև բարդ ժամանակ  է եղել, և մոր ու քրոջ համար նվերով ՝ ռեժիսորին բնորոշ ոճով ձևավորված երկու սև շարֆ: "Նման բաները չեն մոռացվում", - ասել է նա: Ռեժիսորի ծանր հիվանդության մասին նա տեղեկացել է նամակից, որում Փարաջանովը պատմել է, որ գտնվում է հիվանդանոցում, հարցնելով, թե արդյոք չի կարող այցելել իրեն ։ Այդ գրության մեջ Մաեստրոն մեծ շոշափուկներով քաղցկեղ է նկարել, դրանով իսկ հասկացնելով, թե ինչ հիվանդությամբ է տառապում ։ Վաշակիձեն պատմել է նաև, որ երբ Երևանում այցելել է ռեժիսորին հիվանդանոցում, Փարաջանովն, առաջին հերթին, հարցրել է նրան, թե արդյոք նա վրացական գինի չի բերել: Երկուսն էլ գիտեին, որ սա իրենց վերջին հանդիպումն է:

 

Նշենք, որ Կինոյի տանը Փարաջանովի 100-ամյակի կապակցությամբ բացվել է Դավիթ Գալստյանի "Ջոկոնդա. Փոխակերպումներ" աշխատանքների ցուցադրությունը, որը կգործի մինչև հունվարի 16-ը: Գալստյանի ստեղծագործությունները ոգեշնչված են Փարաջանովի "Դրվագներ Ջոկոնդայի կյանքից" ստեղծագործությունների շարքից և ստեղծվել են արհեստական բանականության միջոցով:

 

Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրվա առթիվ միջոցառումներ կանցկացվեն ամբողջ տարվա ընթացքում Երևանում, մարզերում, ինչպես նաև արտերկրում ՝ Ֆրանսիայում, Վրաստանում, Ուկրաինայում:

Նշենք նաև, որ այս տարի լրանում է նաև Շառլ Ազնավուրի և Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյակը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո ԴոմինգոնԳեղամ Գրիգորյանի պատվին կազմակերպված գալա համերգի պատվավոր հյուրն էր Պլասիդո Դոմինգոն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճարՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է  Զվարթնոց տաճար
ՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունըՀՅԴ ուսանողական միությունը քննադատել է Հայաստանի իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը
Հայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտինՀայաստանը և Ղրղզստանը հանդես են եկել երկկողմ հարաբերությունների հետագա խորացման օգտին
Երևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցություններըԵրևանում կայացել են Նիկոլ Փաշինյանի և Սադիր Ժապարովի բանակցությունները
Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներԵրևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանըԼեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում հայտարարված վտանգված տեսակների պաշտպանության լայնածավալ գլոբալ նախաձեռնությանը
Արմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերըԱրմավիրի մարզում մեկնարկել են Ռոման Բերեզովսկու անվան մրցաշարի եզրափակիչ խաղերը
Շնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն ԳյումրիումՇնորհավոր տոնդ, հոգով ու բնավորությամբ քաղաք. Ռուսական տուն Գյումրիում
Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումըՀայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պայմանավորվել են շարունակել երկկողմ համագործակցության խորացումը
«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ«Ուժեղ Հայաստանը» Գյումրիին շնորհավորել է Քաղաքի օրվա կապակցությամբ
ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումըՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդումը
Փաստաբան․ Փաստաբան․ "Հայրենիք" կուսակցության գլխավոր քարտուղարի տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով
Կոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնումԿոպիրկին. Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները ապրում են մի փուլ, որը պահանջում է փոխադարձ ըմբռնում և նոր հավասարակշռության որոնում
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Չինաստանի և Օմանի գործընկերների հետ քննարկել է COP17-ի օրակարգը
Իրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունըԻրավապաշտպան․ Հայաստանի կառավարությունը հաստատում է հայ ռազմագերիներին այցելելու հարցով երրորդ երկրներին ուղղված դիմումը, բայց հերքում է նրանց համաձայնությունը
Ղրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրումՂրղզստանը շահագրգռված է հայկական կրթական մոդելի տեղայնացմամբ իր երկրում
Իրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթԻրավապաշտպան․ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթ
Վարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետՎարչապետը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի և Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ
Գևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին ԿապանումԳևորգ Փարսյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Կապանում
Պաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային ԿովկասումՊաշտոնյա․ Թուրքիան ցանկանում է խաղաղության, հանգստության եւ բարեկեցության ամրապնդում Հարավային Կովկասում
ԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքըԿԳՄՍ նախարարը և ՖՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին երկրի նախապատրաստման ընթացքը
Արաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկումԱրաղչին վստահ է․ Հայաստանն Իրանի անվտանգության դեմ որևէ գործողություն չի ձեռնարկում
Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունըՀայաստանի և Ուկրաինայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունը
"Ուժեղ Հայաստան"-ում պատմել են, թե ինչու են ՏԻՄ ընտրություններում թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համարԱմենայն հայոց կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել «Save Armenia»-ին՝ Արցախի հայերի իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործադրվող ջանքերի համար
Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ
Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները քննարկել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալՀայաստանի խորհրդարանի նախագահն ու ԵԱՀԿ ԽՎ նախագահը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ համագործակցության օրակարգի վերաբերյալ
Փաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդինՓաշինյան․ Հայաստանի կառավարությունն առանձնահատուկ պատասխանատվություն է զգում բնության հանդեպ, որովհետև դժվար օրերին հենց բնությունն է փրկել հայ ժողովրդին
Ազգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերըԱզգային դեմոկրատական կուսակցության խորհուրդը դատապարտել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը՝ նշելով հնարավոր ռիսկերը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
ՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված ենՀՀ փոխվարչապետ. Անկլավների-էքսկլավների հարցի վերաբերյալ հասկացություններն ու ընթացակարգերը հստակ նկարագրված և կարգավորված են
Միրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներումՄիրզոյան. Հայաստանը պլանավորում է շարունակել իր աշխատանքը ԵԱՏՄ-ի շրջանակներում
 Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան Փաշինյանի Իրան այցը օրակարգում է .Միրզոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքինՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը արձագանքել է կալանավոր Արմեն Սիմոնյանի բողոքին
Reuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործումReuters -ը շահերի բախում է հայտնաբերել Սոկոլովի՝ TRIPP+ Enterprise Fund-ի նախագահի պաշտոնում նշանակման գործում
Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսը իր էկզեկվատուրան հանձնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարին։
Իմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծըԻմաստի եզրին. Արվեստի դեսպանատունը կներկայացնի «Լռություն»՝ նկարիչ Բագրատ Արազյանի նոր նախագիծը
Հայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համարՀայաստան են ժամանում օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր՝ COP17-ին մասնակցելու համար
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է ՄատենադարանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Մատենադարան
Պաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբՊաշտպանության նախարարը հանձնարարել է աշխատանքներ տանել զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ
Ծառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցներըԾառուկյանի փաստաբան․ Մեղադրական դատավճռում անտեսվել են արդարացման բոլոր ապացույցները
Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՓաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Շվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՇվեյցարիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Փաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացըՓաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի նախապատրաստման գործընթացը
ԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարներըԿԳՄՍ նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
Ղրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանՂրղզստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Հայաստանն ու ՄԱԶԾ-ը 2026-2031թթ. խորհրդարանական զարգացման շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Երևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողովԵրևանում և Դիլիջանում կանցկացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ» խորագրով գիտաժողով
ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումըՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է Հայաստանում COP17-ի լավագույնս կազմակերպումը
35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ
Մայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանըՄայրաքաղաքում ապամոնտաժում են ընդդիմադիր պատգամավորի աներոջը պատկանող բենզալցակայանը՝ չնայած գործունեության թույլտվության առկայությանը
Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերինԼավրով․ Ռուսաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասում տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերին
Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալՌուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները Բաքվում հանդիպման ժամանակ հստակեցրել են դիրքորոշումները համագործակցության օրակարգի վերաբերյալ
Հայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի նախագահն ու Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացինՇվեյցարիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցերՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են պաշտպանության բնագավառում  համագործակցությանը վերաբերող հարցեր
Կարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է ՀայաստանումԿարծիք․ Ջերմուկի ծոցում Ամուլսարի բացումը էկոլոգիական աղետի մեկնարկ է Հայաստանում
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ