Արմինֆո. ՀՀԿ փոխնախագահի նկատմամբ դատական նիստը ցույց տվեց, որ Հայաստանի ազգաին-պետական դաշտում գործում է ինտելեկտուալ, պայքարող, Հայաստանի ու Արցախի շահով ապրող լիդեր՝ Արմեն Աշոտյան: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ վարչության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Ու՞ր է Արեւմուտքը ,երբ Հայաստանում բռնաբարվում է մարդու ազատությունն ու ժողովրդավարությունը։ Արմեն Աշոտյանի կալանաքի երկարաձգումը հերթական անգամ ապացուցում է, որ նիկոլիզմի «ժողովրդավարության փարոսը» նոր բարձունքներ է Արեւմուտքի «ժողովրդավարության պաշտպաններ», ի՞նչ կա… Հիշում եմ, երբ ես էի ԱԺ փոխնախագահ, գալիս պնդում էիք, որ անթույլատրելի է կալանքը կիրառել որպես պատժիչ միջոց։ Հիմա ինչու՞ դրա մասին չեք խոսում։ Թե՞ Աշոտյանի հայաստանակենտրոն գործունեությունը դեմ է ձեր պլաններին… Խանգարու՞մ է Աշոտյանը ձեր Նիկոլին… Խանգարում է ու խանգարելու է… Դատական նիստը ցույց տվեց, որ Հայաստանի ազգաին-պետական դաշտում գործում է ինտելեկտուալ, պայքարող, Հայաստանի ու Արցախի շահով ապրող լիդեր՝ Արմեն Աշոտյան։
Այս պարտիան շատ երկար է… Նիկոլն էլ ,իր հովանավորներն էլ՝ նահանջելու են», - գրել է Շարմազանովը։
Հիշեցնենք, որ նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը ՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել երեք ամսով երկարաձգել Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը: Քաղաքական գործչին ազատ արձակելու համար ավելի վաղ երաշխավորել էին Կոլումբիայի նախկին նախագահ, Կենտրոնամետ Ժողովրդավարական ինտերնացիոնալի նախագահ Անդրես Պաստրանան, Վրաստանի նախկին արտգործնախարար Գեորգի Ծերեթելին, Հայաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը, մի շարք հայ պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ:
Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել էր 2023 թվականի հունիսի 16-ին։ Քաղաքական գործիչը և Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհի շուրջ 100 հազար դոլարի գույք յուրացնելու համար: Ըստ գործի նյութերի ՝ նրանք համալսարանի միջոցներով "Ծովասար" հյուրանոցային համալիրի քոթեջները ձեռք են բերել ուռճացված գումարներով ՝ հետագա "ատկատների" դիմաց: Աշոտյանն այդ ժամանակ կրթության և գիտության նախարար էր և Երևանի բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Նախկին նախարարն ու պաշտպանական կողմը քրեական հետապնդումը համարում են քաղաքական դրդապատճառներով ՝ դա բացատրելով նրա ընդդիմադիր գործունեությամբ: