Արմինֆո. Ինչպես հաղորդում է "Իրավունք" թերթը, այսօր սրտի կաթվածից 60 տարեկան հասակում մահացել է թերթի երկարամյա գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող և հասարակական գործիչ Հովհաննես Գալաջյանը:
Գալաջյանը ծնվել է 1963թ. դեկտեմբերի 2-ին Երևանում: 1991 թվականին Գալաջյանն ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը ՝ ստանալով ինժեներ-էլեկտրոնիկի մասնագիտություն, սակայն ընտրել է լրագրողի մասնագիտությունը: 1989թ. դարձել է "Իրավունք" թերթի համահիմնադիր, ապա՝ գլխավոր խմբագիր: 1988թ. - ից եղել է <Սահմանադրական իրավունք> միության ակտիվ անդամ:
Հովհաննեսն արտասովոր անձնավորություն էր, մեծ էրուդիցիա և հանրագիտարանային գիտելիքներ ունեցող մարդ, լավ և նվիրված ընկեր: Նա լրագրող էր Աստծուց։
ԱրմԻնֆո գործակալությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Հովհաննես Գալաջյանի հարազատներին և մերձավորներին: