Արմինֆո.Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կոչ է արել և նշել արցախահայության ՝ իրենց տները վերադառնալու իրավունքը:
"Ես մտահոգված եմ նաև Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված լարված իրավիճակով և կոչ եմ անում կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիր։ Անհրաժեշտ է հրատապ լուծում գտնել այդ տարածաշրջանի բնակիչների ողբերգական հումանիտար իրավիճակի համար, նպաստել տեղահանված անձանց օրինական և անվտանգ պայմաններում իրենց տներ վերադարձնելուն, ինչպես նաև հարգել այնտեղ առկա տարբեր կրոնական դավանանքների պաշտամունքի վայրերը: Այս քայլերը կարող են նպաստել երկու երկրների միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը ՝ նկատի ունենալով այդքան ցանկալի խաղաղությունը ", - նշել է քահանայապետը՝ դիմելով Սուրբ աթոռում հավատարմագրված դիվանագետներին։
Ինչպես գրում է Vatican news-ը, Նորին սրբությունն արդեն երկրորդ անգամ է նման կոչով դիմում, պահանջելով արցախահայության վերադարձը հայրենիք ՝ օրինականության և անվտանգության պայմաններում: Առաջին նման կոչը նա հնչեցրել էր անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին՝ սուրբծննդյան "Urpi Et Orpi" ուղերձի ժամանակ։