Արմինֆո. Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը միացել է կալանքի տակ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ երաշխավոր հանդես եկած անձանց խմբին:
Իր ելույթում Զուրաբյանը նշել է, որ վերջին 20 տարիներին ինքը, ինչպես և ՀԱԿ-ը, մշտապես քննադատել են Արմեն Աշոտյանի ներկայացրած ՀՀԿ-ին, այդ թվում՝ կոռուպցիայի համար՝ իրավապահ մարմիններից պահանջելով պատժել կոռուպցիոներներին ամենադաժան ձևով: ՀԱԿ փոխնախագահը նշել է, որ իր ներկայացրած կուսակցությունը միշտ դեմ է եղել նախնական կալանքի կիրառմանը որպես խափանման միջոց, դա համարելով ուժային ճնշման անարդար ձև և այն դիտարկելով որպես քաղաքական հետապնդում իշխանությունների կողմից: Այնպիսի խափանման միջոցի կիրառումը, ինչպիսին կալանքն է, կարելի է դիտարկել այնպիսի դեպքերում, ինչպիսիք են սահմանադրական կարգը տապալելու փորձերը, ավազակային հարձակումները, որոնք անմիջականորեն կապված են հասարակական անվտանգության հետ: Սակայն Արմեն Աշոտյանի պարագայում հանրային անվտանգության մասին խոսք ընդհանրապես չկա, և նրա ազատության մեջ գտնվելը չի հանգեցնի ազատ և արդար դատաքննության անցկացմանը հակազդելու:
Բացի այդ, ինչպես նշել է Զուրաբյանը, շատ կարեւոր է պարզել, թե արդյոք դատավարության հիմքում ընկած է կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարը: 2013 թվականին Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցությունը ներկայացրել էր հանցավոր գործարքների ցանկը ՝ պահանջելով դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ պատշաճ քննություն: Այն ժամանակ այդ նախաձեռնությանը միացավ նաև ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, ինչպես նշել է ՀԱԿ փոխնախագահը, մինչ օրս այդ ցուցակից ոչ ոք այդպես էլ դատարանի առաջ չի կանգնել, իսկ մի շարք դեպքերում գործերը կարճվել են։ "Իրական թալանչիները գտնվում են երկրի սահաններից դուրս, իսկ Աշոտյանը կալանավորվել է իշխանությունների դիրքորոշման սուր քննադատության պատճառով", - նշել է Զուրաբյանը: