Արմինֆո. Ընթացիկ տարում կներկայացվի Երևանից դուրս կառավարական թաղամասի էսքիզը։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նրա խոսքով՝ ի սկզբանե նախատեսվում էր, որ քաղաքի սահմաններից դուրս կբերվեն Արդարադատության նախարարությունը, Գլխավոր դատախազությունը եւ մի շարք այլ իրավապահ կառույցներ, սակայն հետագայում որոշում է կայացվել մայրաքաղաքի սահմաններից դուրս բերել հիմնական կառավարական շենքերը: "Բոլոր պետական գերատեսչությունները կհեռացվեն Երևանի կենտրոնից և կտեղակայվեն քաղաքից ոչ հեռու։ Այսպիսով, քաղաքի կենտրոնը կբեռնաթափվի, իսկ նրա տարածքում գտնվող շենքերը կհանձնվեն բիզնեսին՝ կվաճառվեն կամ վարձակալության կհանձնվեն", - հայտարարել է Մինասյանը։ Նա հավելել է, որ որոշում կայացնելիս հաշվի է առնվել միջազգային փորձը։