Արմինֆո. Երևանում հունվարի 8-9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին և 12-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։ Այդ մասին ասվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդագրությունում։
«Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հունվարի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին և 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։Քամին՝ արևմտյան 3-7մ/վ, հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ, 9-ին` 20-25մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 8-10-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով», - ասվում է հաղորդագրությունում։