Արմինֆո. Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախաձեռնող խմբի նիստը: Այդ մասին ասվում է «Ֆեյսբուքում» կուսակցության պաշտոնական էջում։
Ըստ աղբյուրի, նիստի մասնակիցները քննարկել են գաղափարական բնույթի հարցեր, պատգամավորներ Էմմա Պալյանը և Թագուհի Ղազարյանը ներկայացրել են զեկույցներ և պատասխանել կուսակցության անդամներին հետաքրքրող հարցերին: Նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով: