Արմինֆո. Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հերքել է ադրբեջանական կողմի պնդումները, թե Մեծամորի ատոմակայանը կարող էր ռադիոակտիվ նյութերով աղտոտել սահմանային Արաքս գետը:
Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում պատասխանելով Արդեբիլի հյուսիս - արևմտյան նահանգի երկու սահմանամերձ գավառները ներկայացնող խորհրդարանականի հարցին՝ Ամիր Աբդոլահիանը հերքել է Արաքս գետի ռադիոակտիվ աղտոտմանն առնչվող մտահոգությունները: Նա հայտարարել է, որ Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության տեխնիկական հաշվետվությունը եւ ստուգողական միջոցառումները հերքել են Հայաստանի Մեծամորի ատոմակայանի աշխատանքի արդյունքում Արաքս գետի աղտոտման հնարավորությունը, հաղորդում Է Tasnim-ը:
Նշենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան պարբերաբար շահարկում են հայկական ատոմակայանի գործունեության թեման։ Նրանք տարբեր հարթակներում փորձում են հասնել դրա փակմանը։ Ցանկալի նպատակին հասնելու համար ադրբեջանական կողմն սկսել է կեղծ լուրեր տարածել այն մասին, թե, իբր, Մեծամորի ԱԷԿ-ն օրական 12 000-16 000 խմ ռադիոակտիվ թափոն է լցնում Արաքս գետը: