Արմինֆո. ԱՄՆ եվրոպական հրամանատարության (USEUCOM) հրամանատար Ռոբերտ Աբերնեթին վերջերս այցելել է Հայաստան։
Ինչպես հաղորդում է USEUCOM-ը, այցի նպատակն է աջակցել սերժանտական կազմի զարգացման նպատակների և քաղաքականության մշակմանը, ձևակերպմանը և նախնական պատրաստմանը՝ Հայաստանի զինված ուժերի շարքայինների համար։ "Ամուր գործընկերություն ավելի ուժեղ ապագայի համար",- ասված է հաղորդագրությունում: Այցի ամսաթվի մասին մանրամասներ չկան։ ՀՀ պաշտպանության նախարարությունից այդս այցի մասին ընդհանրապես չեն հաղորդել։