Արմինֆո. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է տարբեր պետությունների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների պատվին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կազմակերպած տոնական ընդունելությանը:
«Հրաշալի էր ներկա գտնվել առաքելությունների ղեկավարների պատվին պետքարտուղար Բլինքենի և տիկին Ռայանի կողմից կազմակերպված ջերմ տոնական ընդունելությանը: 2024 թվականին ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ավելի սերտ համագործակցություն», - գրել է Լիլիթ Մակունցը X (նախկին Twitter) միկրոբլոգում՝ հրապարակելով համատեղ լուսանկար։