Արմինֆո. Հանրապետության տարածքում ամանորյա տոներին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այդ մասին հաղորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Աղբյուրի համաձայն, առանց տեղումների եղանակ է կանխատեսվում դեկտեմբերի 29-31-ը, ինչպես նաև 2024 թվականի հունվարի 1-ին և 2-ին: Միաժամանակ, դեկտեմբերի 29-ին և 30-ին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ 3-5 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևմտյան, 3-6 մ/վ:
Երևանում նույնպես տեղումներ չեն լինի: Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 29-ի ցերեկը կկազմի +9-+11. երեկոյան՝ +3- +5, դեկտեմբերի 29-ի՝ լույս 30-ի գիշերը' զրոյից ցածր 1-3 աստիճան: