Արմինֆո. Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը նախատեսված է մինչեւ 2025 թվականի նոյեմբեր: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը՝ նախարարության ամփոփիչ ճեպազրույցում խոսելով Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագրի մասին ՝ հաշվի առնելով դրա լիակատար հայաթափումը:
"Կա եռակողմ հայտարարություն։ Այն ստորագրվել է առաջնորդների մակարդակով (Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին)։ Խաղաղապահների տեղակայումը Լեռնային Ղարաբաղում նախատեսված է մինչև 2025 թվականի նոյեմբեր",- նշել է Բայրամովը ։