Արմինֆո. Բոլոր նրանք, ովքեր Հայաստանում կիսում են Ադրբեջանի հետ բախումները կանխելու պատրվակով Արցախի էջը փակելու ձգտումները, թող ուշադիր հետևեն Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմի գործողություններին: Այսպես է մեկնաբանել Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր Ադրբեջանի խորհրդարանի ընդունած փաստաթուղթը, որում Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներեն արտահայտվում:
"Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Ադրբեջանի խորհրդարանի այսօր ընդունած փաստաթուղթը նոր ագրեսիվ ակտ է Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Այն լի է կեղծ պատմական և քաղաքական-իրավական տերմիններով և պնդումներով։ Քանի դեռ Արցախի ժողովրդի իրավունքները չեն վերականգնվել իր պատմական հայրենիքում, և քանի դեռ Ադրբեջանում չի վերացվել հայատյացության համակարգը, տարածաշրջանում խաղաղություն չի կարող լինել։ Հակամարտության մի կողմի զիջողականությունն ու խաղաղասիրությունը՝ մյուս կողմի շարունակական թշնամանքի պայմաններում, կհանգեցնի միայն նոր զիջումների և ողբերգությունների", - նշել է նա։