Արմինֆո. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միությունը (CCAF) դատապարտում է Հայոց ցեղասպանության հուշարձանն ապամոնտաժելու Քյոլնի քաղաքապետարանի որոշումը:
"Այս կերպ գործելով՝ Քյոլնը ոչ միայն ոտնահարում է զոհերի հիշատակը, այլեւմեղսակից է դառնում հանցագործությանը, ինչը լուռ խրախուսանք է ապագա սերունդների համար", - ասված է Twitter սոցիալական ցանցում CCAF-ի գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Քյոլնում հուշարձանը տեղադրվել է 2018 թվականի ապրիլի 15-ին "Հիշել Ցեղասպանությունը" նախաձեռնող խմբի ակտիվիստների կողմից: 1,5 մետրանոց պողպատե քանդակը տեղադրվել է Քյոլնի տաճարի մոտակայքում ՝ Հոհենցոլերների կամրջի մոտ։ Եռանիստ բուրգը պսակված է բրոնզե նռով, որը խոցված է սայրով։ "Այս ցավը վերաբերում է բոլորիս", - ասվում է հուշակոթողի վրա հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն փորագրված գրառման մեջ:
Այդ ժամանակից ի վեր հուշարձանը բազմիցս կանգնեցվել և ապամոնտաժվել է թուրք ազգայնականների բողոքներից հետո։ Թուրք ազգայնականների, այդ թվում ՝ ռասիստական ծայրահեղ աջ միավորումների կողմնակիցների երթից հետո հոկտեմբերի վերջին քաղաքը որոշում է կայացրել, որ հուշարձանը պետք է ապամոնտաժվի: Այն ապամոնտաժվել է դեկտեմբերի 21-ին։