Արմինֆո. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր և փոխգործակցությունը Հարավային Կովկասի խնդիրների շուրջ:
Հավելենք, որ նախօրեին Լավրովը բանակցություններ է վարել նաև Իրանի և Թուրքիայի գործընկերների հետ: Զրույցի օրակարգում էր Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
Նկատենք նաև, որ ադրբեջանական կողմը երեկ խորհրդարանում շրջանառության մեջ է դրել, այսպես կոչված, "արևմտյան Ադրբեջան" վերադարձի մասին օրինագիծ։ Այսպիսով, Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հավակնություններ է հայտնում Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ։