Արմինֆո. Վերին Լարսի անցակետը (վրաց - ռուսական սահման) բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը:
"Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածի Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով էլ փակ է բեռնատարների համար՝ ձյան և մերկասառույցի պատճառով, մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը դեռևս թույլատրված է",- պարզաբանել է նա:
Ռազմավիրական ճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ "Կազբեգի" - "Վերին Լարս" անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին ներկայումս գործող միակ անցակետն է։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով: