Արմինֆո. Առաջին անգամ հայ կինոռեժիսորի ֆիլմը հայտնվել է ամերիկյան ակադեմիայի ("Օսկար") մրցանակաբաշխության շորթ-լիստում՝ կինեմատոգրաֆի բնագավառում ունեցած վաստակի համար: Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել է "Ոսկե ծիրան" կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:
Նրա ասելով՝ խոսքը Միքայել Գյուրջյանի "Ամերիկացին" ֆիլմի մասին է։ Կարեն Ավետսյանը նշել է, որ աննախադեպ պատմական իրադարձություն է տեղի ունեցել, քանի որ հայ կինոռեժիսորի և դերասանի ֆիլմը հայտնվել է համաշխարհային կինեմատոգրաֆի այնպիսի սյուների 15 ֆիլմերի շարքում, ինչպիսիք են գերմանացի կինոռեժիսոր Վիմ Վենդերսը, ֆինն պրոդյուսեր Ակի Կաուրիսմյակին, բրիտանացի կինոռեժիսոր Ջոնաթան Գլեյզերը և այլոք:
" Սա նշանակում է, որ նոմինանտ դառնալուն մնացել է ընդամենը 1 քայլ, բայց կարեւոր է հասկանալ, որ անկախ հետագա ամենից սա արդեն իսկ հսկայական հաղթանակ իր հսկայական շնորհավորանքներով ռեժիսոր և դերասան Միքայել Գյուրջյանին և հատկապես արտադրական հայակական կողմ՝պրոդյուսեր Արման Նշանյանին, պրոդյուսեր Անի Ոսկանյանին", - գրել է Կարեն Ավետիսյանը, հավելելով, որ "Ամերիկացին" ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է "Ոսկե ծիրան" 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:
Նշենք, որ ավելի վաղ ռեժիսոր Միքայել Գյուրջյանի "Ամերիկացին" ֆիլմը Սալեռնոյի 76-րդ միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն արտասահմանյան ֆիլմ: Սա պատմություն է երիտասարդ հայ Չարլիի մասին, ով հրաշքով վերապրել է ցեղասպանությունը և գաղթել ԱՄՆ, բայց հետո վերադարձել է Հայաստան: Գլխավոր դերը խաղացել է ինքը ՝ ռեժիսոր Միքայել Գյուրջյանը։