


Արմինֆո. Չինաստանում առաջին անգամ կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթ ջութակահարների շրջանում՝ նվիրված կոմպոզիտորի 120-ամյակին։ Այդ մասին դեկտեմբերի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Մրցույթը կընթանա դեկտեմբերի 17-28-ը՝ "Արամ Խաչատրյան" մշակութային հիմնադրամի, Պեկինի քաղաքապետարանի, Պեկինի ազգային օպերային թատրոնի և Չինաստանի պետական այլ կառույցների աջակցությամբ:
Դիրիժորի խոսքով՝ սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա մրցույթի եզրափակիչ փուլում՝ եզրափակչի մասնակիցների հետ միասին: Այնուհետև նվագախումբը ևս 3 համերգ կտա Չինաստանում, որի մայրաքաղաքը, ինչպես նշել է Սմբատյանը, այսօր շատ պահանջված հարթակ է աշխարհի լավագույն նվագախմբերի համար:
Պեկինում սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Ջութակի կոնցերտը եւ Արամ Խաչատրյանի, Յան Սիբելիուսի, Ժորժ Բիզեի, Պյոտր Չայկովսկու, Յոհան Շտրաուսի և մի շարք ժամանակակից չինացի կոմպոզիտորների հայտնի ստեղծագործություններ:



