Արմինֆո. 2023 թվականին Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին հասել է 27,5 միլիոն եվրոյի։ Այդ մասին հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին։
"Չնայած ողջ աշխարհում բազմացող ճգնաժամերին ՝ Ֆրանսիան չի մոռանում հայ ժողովրդին։ 2023 թվականին Ֆրանսիայի մարդասիրական օգնությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի փախստականներին հասել է 27,5 միլիոն եվրոյի", - գրել է ֆրանսիացի դիվանագետն իր թվիթերյան էջում, զետեղելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի հրապարակումը, որում, մասնավորապես, ասվում է. " Ֆրանսիան մոբիլիզացվում է ողջ աշխարհում հումանիտար ճգնաժամերի պայմաններում։ Այսօր տեղի ունեցող մարդասիրական ազգային խորհրդաժողովի կապակցությամբ հետադարձ հայացք նետենք 2023 թվականին մեր գործողություններին":