Արմինֆո. Ռուսական զորախմբերը շարունակում են մնալ խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում։
Ընդ որում, նա հանձնարարել է ռուսական զորախմբերին ապահովել խաղաղության և կայունության պահպանումը Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում՝ փոխված իրադրությունում:
Նշենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի մնացած հատվածի օկուպացումից հետո հանրապետության տարածքում մնացել է տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի 18 դիտակետ, որոնք առաքելություն են իրականացնում Արցախի լիակատար հայաթափման պայմաններում։